Մտածում են մեծերը
Աֆորիզմներ հայտնի հոգեբան Միխայիլ Լիտվակից
Կյանքը շատ բարդ է և լինում են պահեր, երբ մարդն ունենում է իմաստուն որևէ մեկի խորհրդի կարիքը: Way2self.in.ua-ն ներկայացրել է հայտնի հոգեբան Միխայիլ Լիտվակի ամենահայտնի մեջբերումները, որոնք կօգնեն ավելի հեշտ կողմնորոշվել և հաղթահաել բարդությունները:
1. Ես չգիտեմ, թե որն է դեպի հաջողություն տանող ճանապարը: Բայց ես գիտեմ, որ դեպի անհաջողություն տանող ճանապարհը բոլորին դուր գալու ցանկությունն է:
2. Գոյություն չունի տղամարդու կամ կնոջ տրամաբանություն: Գոյություն ունի գրագետ մտածելու ունակություն կամ դրա բացակայություն:
3. Եթե ուզում ես ճանաչել քո գլխավոր թշնամուն, ապա նայիր հայելու մեջ: Եթե հաղթես նրան, մյուսները կփախչեն:
4. Ընկերների հետ շփումը հաճելի է, իսկ թշնամիների հետ շփումը՝ օգտակար:
5. Կապերը խզելու և աշխատանքից հեռանալու համար կա միայն մի հարգելի պատճառ՝ ստացված իրավիճակում անհատական աճի հնարավորության բացակայությունը:
6. Անհաս անհատը հաճախ գիտի, սակայն չի կարողանում: Հասուն անհատը ո՛չ միայն գիտի, այլև կարողանում է: Սա է պատճառը, որ անհաս անհատը քննադատում է, իսկ հասունը` գործում:
7. Ուրախությունդ կիսիր և՛ ընկերներիդ հետ, և՛ թշնամիներիդ: Ընկերդ կուրախանա, իսկ թշնամիդ կտխրի:
8. Մի վազիր երջանկության հետևից, այլ գտիր այն վայրը, որտեղ այն կա, և երջանկությունն ինքը կգտնի քեզ: Կարող եմ հուշել. այն վայրը որտեղ քո երջանկությունն է, դու ինքդ ես: Իսկ դեպի այդ վայրը տանող ճանապարհը քո բոլոր ունակությունների առավելագույն զարգացումն է:
9. Երջանկությունը ճիշտ կազմակերպված գործունեության «կողմնակի մթերքն» է:
10. Եթե որևէ մեկը կշտամբում է քեզ անշնորհակալ լինելու համար, ապա անմիջապես ճշտիր, թե որքան արժի նրա ծառայությունը, վճարիր և այլևս այդ մարդու հետ ոչ մի գործ մի ունեցիր:
11. Եթե դու որևէ մեկին ցանկանում ես ինչ-որ բան ապացուցել, ապա դու ապրում ես այն մարդու համար, ում ցանկանում ես դա ապացուցել: Եթե դու ապրում ես ինքդ քեզ համար, ապա որևէ մեկին որևէ բան ապացուցելու անհրաժեշտություն չկա:
12. Երազանքները մեր կարողությունների ձայներն են: Օրինակ, ես չեմ երազում օպերայում երգելու մասին. ո՛չ ձայն ունեմ, ո՛չ երաժշտական լսողություն: Սակայն եթե երազեի, ապա, հետևաբար, այդ երազանքը «կտաքացնեին» իմ կարողությունները: Հետևաբար՝ կփորձեի օպերայում հայտնվել: Պարզապես հարկավոր է մտածել, թե ինչպես կարելի է իրականացնել այդ երազանքը: Այս դեպքում կարևորը չշտապելն է և այդ ժամանակ ամեն ինչ բավականին արագ կստացվի: Լավ է, երբ մարդը կարող է ասել իր մասին հետևյալը. «Ես զբաղվում եմ միայն իմ երազանքներն իրականացնելով»:
13. Հասկանալու համար, թե ինչպես են քեզ վերաբերվում մարդիկ՝ պատմիր նրանց քո ծրագրերի ու երազանքների մասին: Նա, ով ծածուկ ատելություն է տածում քո հանդեպ, կքննադատի դրանք: Իսկ նա, ով քեզ համար միայն լավն է ցանկանում, կհուշի, թե ինչպես կարելի է իրականացնել դրանք:
14. Մարդու հետ շփվելիս հիշի՛ր, որ նա իր մասին լավ կարծիքի է:
15. Հասի՛ր հաջողության և բոլոր վիրավորանքները կմոռացվեն:
28.12.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ